
Քսան Հնչակեան անմահներու յիշատակին՝ Հայ ազգային ազատագրական պայքարի Ռահվիրաններ
Social Democrat Hunchak Party - Cyprus
› Այսօր՝ Հնչակեան Կուսակցութիւնը իր ղեկավարութեամբ, աշխարհատարած միաւորներով, անդամաշարքով, ուղեկից կառոյցներով, մամլոյ եւ հաղորդակցութեան միջոցներով, համակիրներով, երիտասարդութեամբ եւ բարեկամներով կ'ոգեկոչէ Հնչակեան Քսան Կախաղաններու հաւաքական նահատակումը՝ յանուն հայրենիքի ու հայութեան: 15 Յունիս 1915-ին էր, որ Փարամազ եւ իր տասնըինն ընկերները, Պոլսոյ մէջ, մահուան դատապարտուեցան՝ դատական խեղկատակ վճիռէ մը ետք:
Մեղադրուած էին՝ ինքնավար Հայաստան մը ստեղծելու յանցանքով: Սակայն, անոնք կը պայքարէին արդարութեան եւ ազատութեան համար: Եւ Հնչակեան Կուս.եան եօթերորդ ընդհանուր ժողովը որոշում առած էր զգետնել ցեղասպան Իթթիհատի երեք հրէշային պարագլուխները: Ափսոս, անոնք մատնուած էին եւ այդ մեծ առաքելութիւնը՝ ձախողած: Մի գուցէ հայոց պատմութիւնը այլ ընթացք ունենար՝ եթէ Փարամազի եւ Հնչակեան Կուսակցութեան խիզախ քայլը իրականանար: Ահա թէ ինչու կ'ոգեկոչենք յիշատակը քսան տիտաններուն եւ կ'ուխտենք հաւատարիմ մնալ իրենց գծած ու քալած ճանապարհին: Փա՛ռք քսան անմահներուն:
հունիսի 15-ը` Ստամբուլի Սուլթան Բայազիդ հրապարակում կախաղան բարձրացված Հնչակյան Քսան հերոսների նահատակության` հիշատակը հարգելու օրն է:
https://www.facebook.com/varoujan.hejinian/posts/10221095729279694
Armenian Prelature Of Cyprus Առաջնորդարան Հայոց Կիպրոսի
Կիրակի, 18 Յունիս 2023-ին, Նիկոսիոյ Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ, յաւարտ սուրբ եւ անմահ պատարագին, նախագահութեամբ Կիպրոսի Թեմի կաթողիկոսական փոխանորդ՝ Գերշ. Տ. Խորէն Արք. Տողրամաճեանի, տեղի պիտի ունենայ հոգեհանգստեան պաշտօն, ՀՆՉԱԿԵԱՆ ՔՍԱՆ ԿԱԽԱՂԱՆՆԵՐՈՒՆ, որոնք 15 Յունիս 1915-ին Պոլսոյ մէջ նահատակուեցան Հայ ազգային ազատագրական պայքարի ճանապարհին վրայ:
Եկէք միասնաբար աղօթենք ու յարգենք յիշատակը նահատակ հերոսներուն:
13 Յունիս 2023 Դիւան Ազգային Առաջնորդարանի
Խումբ մը Հ.Մ.Մ_ի Սկավուտներ իրենց յարգանքի տուրքը մատուցելէ ետք Հայ Ժողովուրդի Քսան Անմահ կախաղաններուն Յուշակոթողին առջեւ Հալէպի Ազգային գերեզմանատան մէջ
ԱՀԱ ԿՈՒ ԳԱՆՔ
(ՔՍԱՆՆԵՐՈՒ ՑԻՇԱՏԱԿԻՆ)
Ահա կու գանք, Ձեզի կու գանք ամէնքս ալ,
Վրիժալի, արնածարաւ սրտերով,
Մենք ուխտած ենք ձեր ճամբայէն ընթանալ,
Մեռնիլ կ՜ուզենք յաղթանակի հաւատքով։
Ծափ աչքերն ու մազերն ալ դեղձան
Շա՜տ երգեցինք, մեր քնարի լարերէն
Երգ մը միայն պիտի հնչէ , այդ, միայն
Կռուի, արեան երգը հզօր, հրեղէն։
Շիկակարմիր ներկուած է հորիզոնն
Արշալոյսի ադամամութն է արդէն,
Արարատէն մինչեւ նեղոս, Ամազոն,
Նոր Արշալոյսը տօնելու պատրաստ են։
Ահա《Քսան հազարներն》 ենք որ կու գանք
Ձեր 《ետէւէն》 ձեր《վրէժը լուծելու》,
Ու մեր անկեղծ երդումն ըրած, միացանք,
Ազատութեան սեղանին վրայ զոհուելու։
Ահա կու գանք, կու գանք ահա վերջապէս,
Ձեր ետեւէն, Ազատութիւնը գրկած.
Մեր ուխտն է այս, Վստահ եղէք դուք այլեւս,
Պիտի ապրի ազգի մնացորդն, ազատուած։
ՑԱԲԷԹ Մ. ԻՍԿԷՆՏԷՐԵԱՆ
հունիսի 15-ը` Հնչակյան Քսան հերոսների նահատակության` հիշատակը հարգելու օրն է:
» www.aniarc.am/2023/06/15/20-hunchaks-gallows-15-june-1915/
20 հնչակյանների կախաղանը Պոլսի Բայազետ հրապարակում. հունիս 15, 1915թ.
1915-ի այս օրը՝ հունիսի 15-ին, Պոլսի Բայազետ հրապարակում կախաղան բարձրացվեցին երկու տասնյակ հնչակյան գործիչներ:
Ահա նրանց անունները՝
- Փարամազ
- Տքթ. Պէննէ (Պետոս Թորոսեան)
- Արամ Աչըգպաշեան- (Գրիգոր Գարապետյան)
- Գեղամ Վանիկեան (Վան)
- Մուրատ Զաքարեան (Մուշ)
- Երուանդ Թօփուզեան
- Յակոբ Պասմաճեան
- Սըմբատ Գըլըճեան
- Ռուբէն Կարապետեան
- Արմենակ Համբարձումեան
- Աբրահամ Մուրատեան
- Հրանդ Եկաւեան
- Գառնիկ Պօյաճեան
- Յովհաննէս Տ. Ղազարեան
- Մկրտիչ Երէցեան
- Երեմիա Մանուկեան
- Թովմաս Թովմասեան
- Գարեգին Պօղոսեան
- Մինաս Քէշիշեան
- Պողոս Պողոսեան
Հնչակյան կուսակցության երկու այլ ակտիվիստներ` Ստեփան Սապահ Գյուլյանն ու Վարազդատը, մահվան են դատապարտվել հեռակա կարգով։ (https://www.aniarc.am)